Ա. Աշոտյան. Մանկավարժների թիվն ավելի շատ է, քան աշակերտների քանակը
«Այսօր մանկավարժների թիվն ավելի շատ է, քան աշակերտների քանակը: Սակայն սա չի նշանակում, որ տարեվերջին պետք է ունենանք պարտքով դպրոց: Տնօրենից պահանջվում է հավելյալ կառավարչական հմտություններ սահուն կերպով իրականացնել աշխատուժի կոնսոլիդացում, կամ օպտիմալացում, կամ վերակառուցում: Տնօրենը պետք է կարողանա ապահովել դպրոցի ֆինանսատնտեսական գործունեությունը համապատասխան մակարդակի»,-Երևանի և մարզերի ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա դիմելով տնօրեններին` ընդգծեց, որ նոր գումար իրենց չեն տալու, քանի որ նախորդ տարվա համեմատ, այս ուսումնական տարում ավելի շատ գումար են տվել, ուղղակի հարկավոր է ճիշտ տնօրինել ֆինանասները, աշխատուժը, ղեկավարել դպրոցը: «Ոչ ոքիդ չեմ դիմել խնդրանքով` դառնալ ավագ դպրոցի տնօրեն: Իսկ եթե չի ստացվում, բարձրաձայնեք դրա մասին: Բայց իմ ակնկալիքները ձեզանից շատ մեծ է»,- ասաց Ա. Աշոտյանը:
Խոսելով ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման մասին, նախարարն ասաց, որ այս պահին չեն կարող միաժամանակ բոլոր դպրոցներում սկսել բարեկարգման աշխատանքներ: «Եթե մենք մեկ տարվա ընթացքում բոլոր ավագ դպրոցներում սկսենք բարելավել շենքային պայմաններն ու նյութատեխնիակական ապահովումը, անհարժեշտ է միայն դպրոցաշինության համար հատկացնել 120 միլիոն դոլար: Ակնհայտ է, որ սա իրատեսական թիվ չէ միանգամից այս հարցերը լուծելու համար»,- նշեց նա, ապա շարունակեց, որ իրականացնում են հերթականությամբ, առաջնահերթությամբ, հնարավորության սահմաններում առկա խնդիրների լուծման քաղաքականություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան