ԿԳՆ թեժ գիծն ավելի քիչ ահազանգեր է սկսել ստանալ
«Անցյալ տարվա ընթացքում ԿԳՆ թեժ գիծն ավելի քիչ ահազանգեր է ստացել, քան 2010-ին: Սակայն սա չի նշանակում, որ հասել ենք ինչ որ օպտիմալ մակարդակի: Տեսլականում ընդհանրապես չպետք է լինեն նման ահազանգեր: Անգամ ահազանգերի այս խիստ կրճատված ծավալն ինձ անհանգստացնում է, քանի որ այդ երևույթները դեռևս եզակի, բայց այնուհանդերձ ներկայցված են մեր կրթական համակարգում: Խոսքը գնում է հատկապես դրամահավաքության մասին»,-Երևանի և մարզերի ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, օրենքով և կարգերով ծնողական կոմիտեն, հանրույթն իրավունք ունի ինքնուրույն որոշել` օգնում է դպրոցին, թե չի օգնում, իսկ պարտադրել ծնողներին գումար հավաքել` անընդունելի է: Նախարարը նշեց, որ պետք է հասկանալ, որ աշակերտները տարբեր ընտանիքներից են ու մեկի ծնողներին հեշտ է տալ էքսկուրսիայի համար հավաքվող 3000 դրամը, իսկ մյուսի ընտանիքին` ոչ: «Մենք չպետք է լրացուցիչ սոցիալական բեռ ստեղծենք մեր ազգաբնակչության, հասարակության համար»,- ընդգծեց կրթության ոլորտի պատասխանատու Արմեն Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան