Սեպտեմբերի 8-ին` դեպի Ախթալա… խորոված ուտելու
Սեպտեմբերի 8-ին Ախթալայում անցկացվելու է Ավանդական խորովածի համահայկական չորրորդ փառատոնը: Այս մասին ասուլիսում ասաց փառատոնի կազմակերպիչ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանումը» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
«Նման փառատոն անցկացնելու նպատակն է մեր ազգային ավանդական ուտեստների լուսաբանումը, քանի որ մենք մեր ավանդական ուտեստների տարածման խնդիր ունենք նախ և առաջ մեր հասարակության համար, նաև նպաստել զբոսաշրջությանը: Նման փառատոնի անցկացումը ևս մեկ հարթակ է մեր երկիրը ներկայացնելու համար, քանի որ միջազգային մամուլն էլ է անդրադառնում այս փառատոնին»,-ասաց Ս. Մամուլյանը:
Նրա խոսքով, ինչպես և նախորդ տարի, սպասվում է հյուրերի մեծ հոսք: Փառատոնի մրցութային ծրագրի ավարտից հետո կլինի փառատոնի հանդիսավոր բացումը` ժամը 14.00-ին: Փառատոնին մասնակցելու են 13 տեղական ռեստորաններ, նաև տարածաշրջանային ռեստորաններ, անհատներ:
Ս. Մամուլյանն ասաց, որ փառատոնի ընթացքում ամեն ինչ վաճառվելու է, Երևանից մարդկանց տեղափոխման համար իրենք պատասխանատվություն չեն կրում:
The Beautified Project հայկական ռոք–խմբի հիմնադիր, մեներգիչ և կիթառահար Անդրե Սիմոնյանն ասաց, որ փառատոնն ուղեկցվելու է գեղարվեստական մասով, լինելու է պրոֆեսիոնալ բեմ, երգելու են ժողովրդական երգիչ-երգչուհիներ, «Սասնա ծռեր» համույթը, ելույթ են ունենալու պարի խմբեր, կազմակերպվելու են խաղեր:
Փառատոնի կազմակերպիչներն են նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, «Արենի Փառատոն» հիմնադրամը, Լոռու մարզպետարանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա