Սեպտեմբերի կեսերից սննդամթերքի թանկացումներ են սպասվում
«Հայացք»-ի կանխատեսումներով` սեպտեմբերի կեսերից Հայաստանում սննդամթերքի խայտառակ թանկացումներ են սկսվելու: «Մինչ խորհրդարանական ընտրությունները երկրի կառավարությունն ամեն ինչ արեց` թանկացումները կանխելու համար: Սակայն սեպտեմբերի կեսից այլևս անհնար է լինելու «արհեստական միջամտությունը»: Բացի բանջարեղենից, մնացած ողջ սննդամթերքը խիստ թանկանալու է: Այդ իսկ պատճառով է նաև, որ գյուղնախարարությունը շուկաներ է բացում մայրաքաղաքում` ցույց տալու համար, թե, տեսեք, բանջարեղենը չի թանկանալու: Իրականում սա մարդկանց ուշադրությունը շեղելու միտում ունի: Երբ թանկացումներն սկսվեն, ո՞վ է ոգևորվելու բանջարեղենի էժան գներով»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները