ՊՆ-ում համակարգային փոփոխություններ են սպասվում
«Հրապարակը» գրել է, որ հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանին պաշտոնանկ անելուց հետո պաշտոնը դեռ թափուր է: «Անգամ նախագահականում ու ՊՆ-ում նոր նշանակման մասին խոսակցություն չկա, ինչը պայմանավորված է ոչ թե արժանի հետևորդի բացակայությամբ, այլ պարզապես համակարգային փոփոխությամբ: Այսինքն` բարձրաստիճան զինվորականները կարծում են, որ ոլորտում առկա խայտառակ կոռուպցիան պայմանավորված է սովետական համակարգով, այլ ոչ թե կաշառակեր չինովնիկներով: Եվ որպեսզի զորակոչի շրջանը ոլորտի պատասխանատուների համար չվերածվի սեզոնային խոշոր բիզնեսի, մտմտում են նոր տեխնոլոգիա հիմնելու մասին, որպիսին գործում է մի շարք եվրոպական երկրներում: Առայժմ կոնկրետ մեխանիզմներ չեն մշակվել, ընդհանուր քննարկումներ են: Եվ քանի որ դեռ չեն հասկացել, թե ինչպիսին է լինելու այն, առայժմ զերծ են մնում նաև նոր նշանակումից: Քննարկվելիք նոր մոդելով հնարավոր է լուծարվի զինկոմի պաշտոնը, և ոլորտի կուրացիան իրականացվի ԶՈւ գլխավոր շտաբում»:
Թերթի հետ զրույցում մեկնաբանելով լուրը` պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է. «Մենք հարցը լրջորեն քննարկում ենք, չի բացառվում խոշոր հիմնարար փոփոխություններ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները