Մահմուդ Ահմադինեժադի թույլտվությամբ Պան Գի Մունը կարող է այցելել միջուկային հաստատություններ
Մահմուդ Ահմադինեժադի թույլտվությամբ Պան Գի Մունը կարող է այցելել միջուկային հաստատություններ:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:
Իրանի արտգործնախարարը մանրամասնել է, որ եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցանկանա, ապա նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թույլտվությամբ կարող է այցելել միջուկային հաստատություններ:
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությունը Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով արդեն մեկնել է Իրան: Համաձայն օրակարգի՝ այսօր նա առանձին հանդիպումներ կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: