Իրանը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ծրագիր է առաջարկել
Իրանը Չմիավորման շարժման համաժողովի մասնակիցների սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ծրագիր է առաջարկել:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանը առաջարկել է Սիրիայում հրադադար հաստատել և հակամարտող կողմերի միջև երկխոսություն ապահովելու նպատակով համապատասխան մեխանիզմներ մշակել:
ԻԻՀ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Թեհրանի առաջարկը ներկայացվել Չմիավորման շարժման համաժողովին մասնակցող անդամ երկրների արտգործնախարարներին և համաժողովի ավարտին կհրապարկվի վերջնական արդյունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում