Միշա Քալանթարյանի գործով քննվում է բացառապես ինքնասպանության վարկածը
Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ փուլում է գտնվում հրազենով ինքնասպան եղած գործարար Միշա Քալանթարյանի գործը, ասել է, որ դեռևս քննություն է ընթանում: Ոստիկանապետի տեղեկացմամբ` քննվում է բացառապես ինքնասպանության վարկածը: «Ինքնասպանություն, ուրիշ ոչ մի վարկած լինել չի կարող: Մեզ մոտ այդ վարկածն է: Գործը քննչականում է, այժմ լրացուցիչ բան ասել հնարավոր չէ, քննություն է գնում: Եթե ինչ-որ բան պարզվի, կպարզաբանվի, այժմ միայն դա է»,-եզրափակել է Նազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները