Նեյմարը սնանկացման եզրին է
Բրազիլացի 20-ամյա ֆուտբոլիստ Նեյմարը, ով նոյեմբերին նոր պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ և վաստակում է տարեկան 6,4 մլն եվրո, գտնվում է սնանկացման եզրին: Ինչպես տեղեկացնում են բրազիլական ԶԼՄ-ները, ֆուտբոլիստը չափազանց շատ է գումար վատնում:
Վերջին 2 տարվա ընթացքում Նեյմարը գնել է 120 հազար եվրո արժողությամբ բնակարան, այնուհետև` 3 հարկանի տուն` 600 հազար եվրո արժեքով, փենթհաուզ` 800 հազար եվրոյով, որտեղ ապրում է մի կին` Նեյմարի երեխայի հետ միասին, որին նա վճարում է ամսական 12 հազար եվրո ալիմենտ, և ևս մեկ տուն` 1,6 մլն եվրո արժողությամբ: Բացի այս ամենից, ֆուտբոլիստը նաև գնել է «Porsche Panamera»` 320 հազար եվրոյով, նաև զբոսանավ` 438 հազար եվրո արժողությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա