Հասարակություն 11:22 29/08/2012

Քանի՞ գրոշ արժե հրավերքդ, տիկի՛ն Հրանուշ. Սիրիահայ ընտանիքին արտաքսում է սպառնում

Ֆեյսբուքյան սիրիահայ օգտատերերից Մեսրոպ Հինդոյանը գրառում է կատարել, որ սիրիահայ մայրը, քույրերն ու նրանց երեխաները արդեն մի քանի տասնյակ ժամ երևանյան օդանավակայանում են: Նրանց սպառնում է արտաքսում:

«Մայրս և երկու հարազատ քույրիկներս իրենց երեխաների հետ արդեն 40 ժամից ավել են Երևանի աերոպորտում ՊԱՀԱԾ: Պատճառը` նորմալ մարդ լինելն ա: Վիզա չստացան երկու քույրիկներս հայ լինելով հանդերձ, և իմ մաման, որ 40 տարի է հայ տղամարդու կին է: Սկզբում ասեցին`ապացուցեք, որ հայ եք, ու իրանք եկեղեցում կնքված են, մկրտության ԲՈԼՈՐ փաստաթղթերը ֆաքսով ուղարկեցինք Երևան, հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին և ՀԱՅ են: Նույնիսկ մեր (շաատ) բարի ու լավ Սփյուռքի նախարարությունը ստացել է այդ փաստաթղթերը, ԲԱՅՑ, կներեք վիզա չենք տալիս...»

Սիրիահայ երիտասարդն ավելացնում է. «Տիկին Հրանուշ Հակոբյան, Դուք չե՞ք, որ ամբողջ օրը TV-ով հայտարարում, որ մեր դռները բաց են Սփյուռքի համար: Այս Սփյուռքը, որ միշտ ձեռք էր մեկնել ձեզ մութ ու խավար տարիներին: Իսկ հիմա մերոնց ԱՌԱՆՑ որևէ բացատրության մերժում եք, և ստորաբար վերաբերվում նրանց: Մենք ձեզանից բան չունենք պահանջելու, քանի որ դրա կարիքը չունենք, այլ մերոնք ուզեցել են միայն մեկ ամսով գալ Հայաստան հանգստանալու ու մեր մոտի անորոշ վիճակից մի որոշ ժամանակ անջատվել ու խախանդվել: Իսկ այսօր մեր հարգելի ԿՈՒՇՏ անվտանգությունը հրահանգել է առանց որևէ պատճառի իրենց հետ ուղարկել վաղվա թռիչքով ՀԵՏ»:

Ըստ գրառման ընտանիքը, Ստամբուլից Երևան է հասել առանց որևէ պրոբլեմի, իսկ հիմա իրենց դեպորտ են անում դեպի Թուրքիա:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը մեկնաբանելով ընտանիք հետ կատարվածը, ասաց, որ նախարարությունը փաստաթղթեր չի ստացել:

«Դրա համար կա սահմանված կարգ, իրենք պարտավոր են Սիրիայում գնալ դեսպանատուն և հանել համապատասխան վիզա, որովհետև Հայաստանի սահմանի մոտ թույլատրվում է վիզա տալ այն հայազգիներին, ովքեր իրենց հետ բերում են համապատասխան փաստաթղթեր, այսինք ծննդյան վկայականներ, որտեղ երևում է, որ իրենք ազգությամբ հայեր են: Իրենք այդ կարգը խախտել են, իրենք Սիրիայում դեսպանություն կամ հյուպատոսություն չեն գնացել և հիմա կանգնել են բարդության առաջ»,-ասաց աշխատակազմի ղեկավարը:

Ֆ. Զաքարյանի խոսքով, մինչ նրանց Երևան ժամանելը ընտանիքի բարեկամներից մեկը կապի մեջ է եղել Սփյուռքի նախարարության հետ, եկել է նախարարություն, որտեղ նրան բացատրել են, թե ինչ պետք է անի ընտանիքը Հայաստան գալու համար: Բարեկամին նախարարության աշխատակիցներն ասել են, որ պետք է ունենան ամուսնության վկայականի, ծննդյան վկայականների թարգմանված տեքստերը, որոնք կապացուցեն իրենց հայ լինելը:

«Նրանք սահմանված կարգը խախտելով են հասել Հայաստան և բնականաբար այսօր հայաստանյան իշխանությունների առջև կանգնած է խնդիր, ընդհանրապես նման խախտումներով սահմանի մոտ հասած մարդկանց թույլատրե՞լ մտնել երկիր, թե՞ ոչ: Հասկանո՞ւմ եք, դա կարող է մեծ հոսք առաջացնել: Եթե նրանց նախազգուշացրած չլինեինք, կմտածեինք արտառոց դեպք է ու այլ մոտեցում կցուցաբերեինք, բայց նրանց զգուշացվել է, նրանք խախտել են կարգը»,-ասաց նախարարության ներկայացուցիչը, ավելացնելով, որ մեծ ցանկության դեպքում էլ իրենք չեն կարող օրենքը շրջանցել:

Ինչ վերաբերում է ընտանիքին Հայաստանից արտաքսելուն, ապա Ֆ. Զաքարյանի տեղեկություններով, նրանք դեռ օդանավակայանում են: «Արտաքսման հարցով զբաղվում են պատկան մարմինները, դա Սփյուռքի նախարարության իրավասություններից դուրս է, կա Ազգային անվտանգության ծառայություն, արտաքին գործերի նախարարություն: Նրանք են զբաղվում այդ հարցով»,-ասաց Ֆ. Զաքարյանը:

ԱԱԾ-ից հայտնեցին, որ այս պահին արտաքսման որոշում չկա, իսկ խնդիրն առաջացել է, քանի որ ընտանիքը Հայաստան է եկել ոչ թե անմիջապես Սիրայից, այլ` Թուրքիայից: Ծառայաությունից ավելացրեցին նաև, որ հարցով զբաղվում է ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչությունը:

«Թուրքիայից են եկել, ոչ թե Հալեպից, քանի որ Հալեպում հիմա ահավոր վիճակ ա, ու իրանց հետի երեխաներին չվտանգելով, ուզեցել են Թուրքիայով հասնել Հայաստան, իսկ աննամուս, անթասիբ հայերս թուրքին են հետ ուղարկում»,-բացատրել էր ընտանիքի տղան:

Ոստիկանությունից հարցի վերաբերյալ խոստացան տեղեկատվություն տրամադրել քիչ ուշ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
16:35
Գարեգին Երկրորդը նորաօծ քահանաներին պատգամել է իրենց գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ
Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա...
Աղբյուր` Panorama.am
15:47
ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից
«Մեր տարածաշրջանում նույնպես կա անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}