Հետախուզվում է Գյումրու քաղաքապետի որդին
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին Panorama.am-ին ասաց գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Նախաքննություն իրականացող ոստիկանության բաժինը ձեռք բերված ապացույցների հիման վրա Սպարտակ Ղուկասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասի և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատարանի որոշմամբ, Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջով ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում»,- մանրամասնեց Ս. Տռուզյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանության հաղորդմամբ, օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել: Նախաքննության ունեցած տվյալներով` վիճաբանությանը մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ:
Նախորդող նորություն`
Ոստիկանությունը հաստատեց. Վիճաբանության մասնակիցների թվում քաղաքապետի որդին էլ է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա