ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի գլխավորած պատվիրակությունն արդեն Թեհրանում է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Իրան:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր առանձին հանդիպումներ կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ:
Հիշեցնենք, օրերս իրանական որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել, թե Պան Գի Մունը Իրան կատարելիք այցի շրջանակներում կայցելի նաև Նաթանզի միջուկային հաստատություն, սակայն, նախօրեին ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակը պարզաբանեց, որ նման այցելություն օրակարգում նախատեսված չէ: