Ոչ թե կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ, այլ` հարձակվել Ախթալայի քաղաքապետի տան վրա
Ժամը 18.50-ի սահմանում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ հարձակվել են Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա.
«Քաղաքապետի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցների մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն մենք ահազանգ ենք ստացել, որ հարձակում է եղել քաղաքապետի տան վրա: Կրակոցի մասին խոսք չի եղել»,- Panorama.am-ին հայտնեցին Թումանյանի բաժնից:
Ինչ վերաբերում է հարձակմանը, ապա առայժմ որևէ տեղեկություն մեզ չկարողացան հաղորդել.
«Այս պահին օպերատիվ խումբը` վարչության պետի ու միլպետի գլխավորությամբ, գտնվում են դեպքի վայրում, մնացած մանրամասներ չեմ կարող հաղորդել, որովհետև որևէ տեղեկատվության դեռևս չեմ տիրապետում»,- նշեց մեր զրուցակիցը:
Չկա տեղեկություն նաև զոհերի ու վիրավորների մասին, առավել ևս, որ կրակոցների մասին շրջանառվող լուրերը չեն հաստատվել: Ինչպես նաև դեռևս հստակ չէ` հարձակման էպիզոդում առկա է զենք թե ոչ:
Նշենք, որ գործող քաղաքապետը առաջադրել է իր թեկնածությունը առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում: Նրա տունը գտնվում է հենց Ախթալայում, «Սվինեց» թաղամասում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին