ԱԱԾ. Սիրիայից եկած քաղաքացիները վերադարձել են Թուրքիա
«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չստացած ընտանիքը վերադարձել է Թուրքիա:
ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը մեկնաբանելով ընտանիքի հետ կատարվածը, «Արմենպրես»-ին ասել է, որ հիշյալ անձինք իրականում ազգությամբ ասորի են և փորձել էին հատել ՀՀ պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության:
«Նրանք նպատակ էին հետապնդել, ՀՀ տարածքն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվել երրորդ երկիր: Մինչ Հայաստան ժամանելը նրանց փորձը Ստամբուլից մեկնել Եվրոպա հաջողությամբ չի պսակվել: Սիրիայի նշված քաղաքացիները Երևան-Ստամբուլ չվերթով հետ են վերադարձվել ժամանման երկիր` Թուրքիա»,-ասել է Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետություն ժամանած Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ:
Հարակից նյութեր`
Ոստիկանություն. Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ
Քանի՞ գրոշ արժե հրավերքդ, տիկի՛ն Հրանուշ. Սիրիահայ ընտանիքին արտաքսում է սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա