Գերմանացի ուսանողները մերկացել են հանուն ուսման
Բեռլինի Հումբոլդտի համալսարանի ուսանողները մերկացել են էրոտիկ օրացույցի նկարահանման համար, որպեսզի բարելավեն ուսման պայմանները, գրում է Bild-ը: Վաճառքից ստացված գումարը կհատկացվի դասախոսների վարձատրությանը, ինչն այժմ համալսարանն ի վիճակի չէ անել: 1 օրացույցի արժեքը 39,90 եվրո է: Ակցիան կազմակերպել են ֆիզկուլտուրայի ֆակուլտետի ուսանողները, որտեղ մոտ հազար մարդ է սովորում: Նրանցից 24-ը մասնակցել են նկարահանումներին, յուրաքանչյուրը ներկայացրել է իր սպորտաձևը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան