ԵՊՀ-ն տարածաշրջանի բուհերի մեջ առաջատարն է
Աշխարհի համալսարանների վեբոմետրիքս դասակարգման մեջ Երևանի պետական համալսարանն իր ցուցանիշներով 2051-րդ հորիզոնականում է: Այս մասին ասուլիսում ասաց Երևանի պետական համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
Նշենք, որ դասակարգման աղյուսակում ամբողջ աշխարհից 20 հազար 700 համալսարան է ընդգրկված: ՀՀ համալսարաններից Ամերիկյան համալսարանը 2828-րդ հորիզոնականում է, Բրյուսովի անվան լեզաբանական համալսարանը` 6374-րդը:
Երևանի պետական համալսարանը ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանի բուհերի մեջ առաջատարն է: Վրացական առաջատար բուհը Ի. Ճավճավաձեի անվան պետական համալսարանն է` 2538-րդ հորիզոնականում է, իսկ Ադրբեջանի` ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարանը զբաղեցնում է 5816-րդ հորիզոնականը:
«Webometrics»-ն աշխարհի ճանաչված բուհեր ռեյտինգավորող կազմակերպություններից մեկն է: Դասակարգման աղյուսակը կազմելիս հաշվի են առնվում հիմնական 4 չափանիշներ` պաշտոնական կայքի էջերի քանակը որոնման Google.com, Yahoo.com, Live.com (msn), Exalenq.com կայքերում, այլ ռեսուրսներից դեպի բուհի պաշտոնական կայք կատարված արտաքին հղումների քանակը, կայքում առկա փաստաթղթերի քանակն ու գիտական աշխատանքների հղման ինդեքսը:
Դեռևս 2010 թվականին ԵՊՀ-ն «Webometrics»-ի աղյուսակում զբաղեցնում էր 4392-րդ տեղը, 2011 թվականի սկզբին 4651-րդն էր, 2011 թվականի ամռանը ցուցանիշը հասել էր 2856-ի, 2012-ի սկբին աղյուսակում զբաղեցնում էր 1880-րդ հորիզոնականը: «Webometrics»-ն իր ուսումնասիրության արդյունքները ներկայացնում է տարին երկու անգամ` տարվա սկզբին և կեսին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան