Ղուկասյանների կլանի անկումը. Գալիք կլանը նույնպես անպատիժ կկրակի՞
Հիշեցնելով, որ երեկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հետախուզում է հայտարարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ, «Հայկական ժամանակը» նշում է, որ երեկ` կեսգիշերի դրությամբ, քաղաքապետի զավակը դեռ չէր հայտնաբերվել: Իսկ Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ հետախուզումը հայտարարվել է օրերս Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության հետ կապված քրեական գործի շրջանակներում: Նույն գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկը, իսկ ինքը` Ղուկասյանը, զրկվել է թիկնազոր ունենալու իրավունքից:
Թերթը նկատում է, որ Ղուկասյանների կլանի մասնակցությամբ կրակոցները մեծ հաշվով արտառոց չեն Գյումրիի համար, և նմանատիպ աղմկոտ միջադեպեր այստեղ եղել են պարբերաբար: «Բայց միայն հիմա` Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից օրեր առաջ է «գործին ընթացք տրվում»: Իսկ սա նշանակում է, որ գալիք տարիներին Ղուկասյաններին փոխարինելու եկող կլանը նույնպես կարող է անպատիժ կրակել, սպանել, թալանել` մինչև «պապայի» պաշտոնանկությունը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները