Կասիլյաս. «Բարսելոնը» հիանալի ակումբ է»
«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը շնորհակալություն է հայտնել «Բարսելոնին» այն բանի համար, որ կատալոնական թիմի ֆուտբոլիստներն Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպումից հետո չհեռացան «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտից և ներկա գտնվեցին մրցանակաբաշխությանը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Բարսայի» ֆուտբոլիստներին, քանի որ նրանք չհեռացան խաղադաշտից: Առանձնահատուկ շնորհակալ եմ Վալդեսից: Նրան գնահատում եմ 10 բալով: Վիկտորը շատ լավ հանդես եկավ: Ընդհանրապես, «Բարսելոնը» հիանալի ակումբ է»,- նշել է Կասիլյասը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա