Մոդրիչի երազանքների նորամուտը կայացավ
«Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի նորամուտը սպասվածից հաջող էր` անձամբ ֆուտբոլիստի համար: Իհարկե, նախ նա «Ռեալի» կազմում առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ` այն էլ «Բարսելոնի» պես թիմի հետ սուպերգավաթային խաղում, իսկ ամենակարևորը` առաջին իսկ խաղում դարձավ տիտղոսակիր: Այո, վստահաբար կարելի է ասել, որ Մոդրիչի երազանքների նորամուտը կայացավ:
«Ես անչափ երջանիկ եմ: «Ռեալի» կազմում ավելի լավ սկզբի մասին չէի էլ կարող երազել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին` ջերմ ընդունելության համար: Դե իսկ խաղադաշտում ունեմ հիանալի գործընկերներ: Առջևում ինձ սպասվում է դժվարին աշխատանք: Ուզում եմ հնարավորինս շատ օգնել իմ թիմին:
Նյարդայնանո՞ւմ էի: Մի քիչ, ամենասկզբում: Սակայն հպվելով գնդակին` ամեն ինչ մոռացա»,- նշել է Մոդրիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա