ԵՊՀ-ն աշխատում է բուհ-աշխատաշուկա, բուհ-գործատու կապի ամրապնդման ուղղությամբ
ԵՊՀ-ն դիմել էր ՀՀ բոլոր խոշոր հարկատուներին, ձեռնարկություններին, հրավիրել էր կլոր սեղան: Արձագանքել էին միայն 30-40 ընկերություններ: Ռեկտորի հրավերով այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշել կորպորատիվ համալսարանի գաղափարը: Ասուլիսում այս մասին ասաց Երևանի պետական համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ապա նշեց, որ կորպորատիվ համալսարանի գաղափարն իրենից ներկայացնում է համալսարան-ձեռնարկություն համագործակցության ընդլայնված ֆորմատ:
Այսինքն, այդ ձեռնարկություններում պետք է կազմակերպվի ոչ միայն ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկաները, այլ նաև այդ ընկերությունների ներկայացուցիչները մասնակցեն համապատասխան կրթական ծրագրերի քննարկմանը, կազմմանը, ներկայացնեն իրենց առաջարկությունները, դիտողությունները, ինչ փոփոխություններ մտցնել:
Նրա խոսքերով` այդ ընկերությունների համապատասխան ներկայացուցիները, ովքեր ունեն որոշակի պատրաստվածություն, տվյալ մասնագիտությունն սովորող ուսանողների համար պետք է կարդան դասախոսություններ, առաջադեմ ուսանողների պրակտիկաները կազմակերպել այդ ընկերություններում: Ռեկտորի առաջարկով պետական քննությունների ժամանակ նրանք պետք է հանձնաժողովի կազմում ընդգրկվեն:
Ռ. Մարկոսյանը նշեց, որ համալսարանը բավական երկար ժամանակ աշխատում է բուհ-աշխատաշուկա, համալսարան-գործատու կապի ամրապնդման ուղղությամբ ու հենց նման համագործակցությունների շրջանակում էլ փորձում է շրջանավարտների համար աշխատանք ապահովել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան