Կհիմնանորոգվեն Չարենցավանի N 6 և Հրազդանի N 4 միջնակարգ դպրոցները
Իր նիստում կառավարությունը սահմանել է մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների իրականացման և կատարված աշխատանքի ֆինանսավորման կարգը, որի համաձայն 2012 թվականին ավարտին կհասցվի հետևյալ ճանապարհների հիմնանորոգումը. Հ-184, Մ-3-Նորաշեն-Սարչապետ (Նորաշեն-Սարչապետ հատված), Տավուշի մարզի Թեղուտ գյուղի ճանապարհ, Վայք քաղաքի Երիտասարդական փողոց, Լոռու մարզի Հարթագյուղի համայնքը Վանաձոր-Գյումրի մայրուղուն միացնող ճանապարհ, Բազմաղբյուր-Ղազարավան- Փարպի ավտոճանապարհ, Հ-290, Մ-5-Լեռնուղի-Այգևան- մ5 ավտոճանապարհ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ ամբողջությամբ կհիմնանորոգվեն Չարենցավանի N6 և Հրազդանի N4 միջնակարգ դպրոցները։
Կառավարությունը Ջերմուկ քաղաքի կամրջի նորոգման նպատակով Վայոց ձորի մարզպետարանին է հատկացրել 137 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են