Հայաստանում Հանրային պաշտպանների թիվը կավելանա ևս 18-ով
Հայաստանում Հանրային պաշտպանների թիվը կավելանա ևս 18-ով: Ինչպես ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, այսօր Հայաստանում կա 32 Հանրային պաշտպան, ովքեր հանրությանն անվճար փաստաբանական ծառայություններ են մատուցում:
Նախարարի խոսքերով՝ չի բացառվում, որ կառավարությունը դարձյալ համապատասխան փոփոխություններ կատարի, ըստ որոնց՝ յուրաքանչյուր փաստաբան կպարտավորվի որոշակի ժամանակահատված անվճար օգնություն ցուցաբերել սոցիալապես անապահով քաղաքացիներին:
Հ.Թովմասյանը նշեց, որ Հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունն այսօր մեծ է: «Յուրաքանչյուրի վարույթում ավելի շատ գործեր կան, քան ամենաակտիվ փաստաբանների: Բնականաբար, այդ մեծ թիվն այսպես թե այնպես ազդելու է գործերի քննության որակի վրա»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Փաստաբանների պալատի նախագահի հետ կա համապատասխան պայմանավորվածություն, որի համաձայն՝ այն անձինք, ովքեր ցանկություն ունեն աշխատելու, ապա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կանցնեն աշխատանքի:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան