ԱՄՆ գործակալության ներկայացուցիչը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմայի հետ, ով ավարտում է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունը, նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Չիմային և նշել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ կրթական համակարգի լավագույն միջազգային գործընկերներից է: Ա.Աշոտյանը բարձր է գնահատել համատեղ ծրագրերը, որոնք իրականացվել են ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտում:
Իր հերթին Ջ. Չիման ընդգծել է, որ իր համար Հայաստանում աշխատելը հաճելի և հետաքրքիր է եղել: Կողմերը հույս են հայտնել, որ սկսված բոլոր ծրագրերը հաջողությամբ կշարունակվեն և կընդլայնվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան