Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը
Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ա. Խաչատրյանը նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և տեղեկացրել, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը: Միաժամանակ Ա. Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը երկարամյա և արգասաբեր համագործակցության համար: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանի բոլոր ուսանողներին կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել Հայաստանի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Նախորդող նորություն՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանը փակվո՞ւմ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան