Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանից հետ չի մնա. Կադրային փոփոխություններ ԱԺ-ում
«Հրապարակը» գրում է, որ Կառավարությունում մեկնարկած կադրային փոփոխություններին զուգահեռ, խոսակցություններ են շրջանառվում, թե Ազգային ժողովում ևս նման փոփոխություններ են սպասվում: «Աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ Հովիկ Աբրահամյանը ևս Տիգրան Սարգսյանից ետ չի մնա: Ամենայն հավանականությամբ, առաջինը կփորձի ազատվել Սամվել Նիկոյանի բերած կադրից`աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանից: Որոշ տեղեկությունների համաձայն, վերջինիս աշխատանքը բարդացել է հատկապես այն բանից հետո, երբ արգամիչյան կադրերը վերադարձել են ԱԺ»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները