Թամամ խոսքը անուղեղին են ասում
«Իրավունքը» հիշեցնում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի` երկարատև լռությունից հետո ասված խոսքերը. «Ես միշտ պնդել եմ, որ ԲՀԿ-ի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, և ես իմ այս դիրքորոշումն արտահայտել եմ մշտապես` թե հանրահավաքներում, թե մամուլում»:
Ի պատասխան այս պնդման` «Իրավունք» -ը դիմել է ԲՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: «Ես արդեն պատասխանել եմ այս հայտարարությանը և վստահ եմ, որ Արամ Սարգսյանի ինտելեկտը բավարարում է մեկ և մեկից ավելի հնչեցված միտքը ընկալելու համար: Եթե կան մարդիկ, ովքեր որ ունակ չեն ընկալելու, հատուկ այդ մարդկանց համար ասում եմ`«Բարգավաճ Հայաստանի» թիկունքում երևում է շուրջ կես միլիոնի հասնող ձայներ»,- ասել է Ուրիխանյանը:
Իսկ թերթը մեկնաբանում է. «Այնուամենայնիվ, հետաքրքրական է, իսկ «Հանրապետություն» կուսակցության թիկունքում սեփական շողքից բացի ինչ- որ բան երևու՞մ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները