Պալաչը Գագիկ Ծառուկյանին նոր մեղադրանքներ է ներկայացնում
«Ժողովուրդը» գրում է, որ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ԲՀԿ առաջնորդին նոր մեղադրանքներ է ներկայացնում: Վերջերս փակվել է Աբովյանի «Քինգ դելյուքս» ֆուտբոլային դպրոցը, որի հիմնադիր տնօրենն ու հովանավորողը Արթուր Հարությունյանն է:
Թերթի հետ զրույցում նա կատարվածի մեջ մեղադրել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին. «Դպրոցը փակվել է ֆինանսական նեղ պայմանների պատճառով, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տված ֆինանսական վնասների պատճառով: Դպրոցը ես այս տարի էի հիմնել, նոր առաջին լիգա էր, բայց ինքը շատ լավ թիմ էր, որը վերևներ էր բարձրանալու: Մարզահագուստով, գնդակներով ապահովել էի, մարզադաշտը շատ մեծ խնդիրներով, մի կերպ պայմանագիրը կապել էինք, օգտագործում էինք: Բայց այդ բարեգործության շնորհիվ փակվեց: Կար 150 երեխա, որոնք անվճար պարապում էին ֆուտբոլ, բոլորին անվճար ֆուտբոլի հագուստով ապահովել էինք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները