Հիշեցում Պաշտպանին. Դատախազությունը քննչական գործառույթ չունի
«Գուցե պաշտպանը նախ ներկայացնի` իրականում ո՞ր քննչական մարմինն է իրականացրել իր կողմից նշված այդ նյութերի նախապատրաստումը, և թե ինչու է դա ներկայացնում որպես դատախազության կողմից թույլ տրված խախտում»,-մեկնաբանելով այսօր ՄԻՊ աշխատակզմի տարածած հայտարությունը Panorama.am-ին ասաց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` պաշտպանին հասցեագրված քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վեց գործերով դատախազության կողմից թույլ է տրվել օրենքի խախտում:
Ս. Տռուզյանը հիշեցրեվ, որ 2007-ին իրականացրած բարեփոխումների արդյունքում դատախազությունը նախաքննություն չի իրականացնում և քննչական գործառույթ չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները