Էնդի Ռոդդիկն ավարտում է մարզական կարիերան
Համաշխարհային թենիսի հայտնի աստղերից մեկը` ամերիկացի Էնդի Ռոդդիկը, որոշել է ԱՄՆ-ի Բաց առաջնության ավարտից հետո ավարտել մարզական կարիերան:
Ռոդդիկն իր կարիերայի ընթացքում նվաճել է 32 տիտղոս, այդ թվում` ԱՄՆ-ի 2003 թ. Բաց առաջնության չեմպիոնի կոչումը: Նա 3 անգամ դուրս է եկել Ուիմբլդոնի հեղինակավոր մրցաշարի եզրափակիչ` ամեն անգամ վճռորոշ խաղում զիջելով շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:
«Զգում եմ, որ եկել է հեռանալու ժամանակը: Չգիտեմ` առողջությունս և հնարավորություններս թույլ կտա՞ն, արդյոք, ևս մեկ մրցաշրջան անցկացնել: Միշտ ցանկացել եմ կարիերաս ավարտել ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո, և հիմա սա լավ առիթ է: Իմ կարիերայի ընթացքում թեև եղել են սխալներ և անհաջողոթյուններ, սակայն երբեք որևէ բան կիսով չափ չեմ արել: Հիմա նստած եմ բոլորիդ առջև և հասկանում եմ, որ չեմ կարող ֆիզիկապես լիովին նվիրվել խաղին:
Այս մասին մտածել եմ ամբողջ տարվա ընթացքում, խորհրդակցել եմ բարեկամներիս և ընկերներիս հետ և հասկացել, որ հեռանալու ժամանակը եկել է»,- հայտարարել է Ռոդդիկը:
Հիշեցնենք, որ 30-ամյա ամերիկացի թենիսիստը ATP-ի համաշխարհային դասակարգման վարկանշային աղյուսակում ներկա պահին զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա