Հատուկ դպրոցը ստացավ բրայլյան դասագրքեր
Այսօր առավոտյան Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում տեղի ունեցավ «Բրայլյան դասագրքերի տպագրություն» ծրագրի շրջանակներում տպագրված 170 նոր բրայլյան դասագրքերի հանձման արարողությունը: Ծրագրի շրջանակում տպագրվել են մաթեմատիկայի, ռուսաց լեզվի, անգլերենի, ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և այբենարանի 170 օրինակ բրայլյան դասագրքեր տարբեր դասարանների համար` ապահովելով դպրոցի մոտ 100 աշակերտների որակյալ կրթության իրավունքը:
Ծրագիրն առավել հրատապ ու կարևոր էր, քանի որ դպրոցի սաները, ինչպես Panorama.am-ը այդ մասին գրել էր, տարիներ շարունակ զրկված էին նոր դասագրքերով սովորելու հնարավորությունից` սուղ պետական միջոցների պատճառով, իսկ բրայլան դասագրքերի տպագրությունը բավականին թանկարժեք է:
Ծրագիրն իրականացվել է դպրոցի անձնակազմի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի «Հակաճգնաժամային հիմնադրամ» ծրագրի շրջանակներում դպրոցին տրամադրված շուրջ 25,000 ԱՄՆ դոլարին համարժեք 9,506,000 ՀՀ դրամ դրամաշնորհի օգնությամբ:
ԲՀՀ-ից հիշեցնում են, որ Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը հիմնադրվել է 1939թ., այն Հայաստանում գործող միակ հատուկ կրթահամալիրն է տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար:
Նախորդիվ՝ Հատուկ դպրոց առանց բրալյան դասագրքերի. կույր երեխաները դասերը սովորում են լսելով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան