Նոր ուսումնական տարում առաջին դասարան կհաճախի մոտ 37 հազար երեխա
Հայաստանում 2012-2013 թթ. ուսումնական տարվա առաջին օրը իրենց դռները կբացեն 1400 դպրոցներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի առաջին դասարան կհաճախի շուրջ 37000 երեխա: Առաջին դասարանցիների թիվը, ըստ Ն. Հովհաննիսյանի, նախորդ տարիների համեմատ գրեթե չի փոխվել: «Մինչև սեպտեմբերի 5-ը առաջին դասարանցիների թիվը ենթակա է փոփոխման»,- ասաց նա:
Հանրակրթության վարչության պետը նշեց, որ դպրոց կընդունվեն վեց տարեկանը մինչև հունվարի 1-ը լրացող երեխաները. մյուսները կսպասեն նոր ուսումնական տարվան: Ն.Հովհաննիսյանը մեկ անգամ ևս հայտնեց, որ 1-4 դասարանցիների բոլոր առարկաների դասագրքերը, այդ թվում օտար լեզուների և երգի դասագրքերը, անվճար են բաժանվելու երեխաներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան