ՀՀ Նախագահ. Պաշտպանության նախարարի և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի կողմից բարձրացվել է մեր զորքերի զգոնությունը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրած ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի կողմից բարձրացվել է մեր զորքերի զգոնությունը: «Դա անհրաժեշտ պայման է»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանը ԱԱԾ տնօրենին խորհրդակցությունից հետո հրավիրել է իր մոտ. «Հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու»:
Թվարկելով անելիքները երկրի ղեկավարը նշել է. «Ուզում եմ, որպեսզի հիմա մենք քննարկենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու հարցը: Կարծում եմ` ճիշտ կլինի, որ ՀՀ Ազգային ժողովը նիստ գումարի և այս հարցը քննարկի»:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը և ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում կայացրած որոշման մասին ՀՀ Նախագահը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունենալիք արտակարգ խորհրդակցության ժամանակ:
Նախորդող հրապարակումներ` ԱԱԽ որոշման մասին ՀՀ Նախագահը կխոսի քիչ անց
Սերժ Սարգսյան. Սա մարդասպանություն է էթնիկ հողի վրա և արդարացվում է ԵՄ անդամ երկրի իշխանությունների կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում