Տ.Մուկուչյան. Կրակոցները չեն ստվերի ընտրական ողջ գործընթացը
«Իմ համոզմամբ` նախընտրական միջադեպերը չեն կարող ստվերել ընտրական ողջ գործընթացը»,- Գյումրիում և Ախթալայում հնչած կրակոցներին անդրադառնալով և արձագանքելով այն հարցին, թե որքանով այդ աղմկահարույց միջադեպերը կարող են ազդել ընտրական գործընթացների որակի վրա, համոզմունք հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Օրենքը լիարժեք հնարավորություն է տվել նման դեպքերում դիմել պատշաճ իրավական պաշտպանությանը: Երբ տեղի են ունենում նման դեպքեր, ապա յուրաքանչյուր նման դեպքում պետք է դիմում ներկայացվի իրավասու մարմիններին` օրենքով քննություն անցկացնելու համար: Եվ ոչ թե տարածվի քաղաքական հայտարարություն»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Նրա խոսքով, եթե բոլոր թեկնածուները հակված են և ցանկանում են, որպեսզի ընթանան ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, ապա յուրաքանչյուր մասնակից պետք է օգտվի օրենքով իրեն ընձեռած հնարավորություններից:
Կոնկրետ Ախթալայի և Գյումրիի կրակոցները մատնանշելով, Տ.Մուկուչյանն ընդգծեց, որ դրանք մասնավոր դեպքեր են, որոնց առումով ներկայացված են հայտարարություններ և կկատարվի քննություն, բայց. «Այս դեպքերը, կրկնում եմ, չեն կարող ստվերել ընտրական ամբողջ գործընթացը»,- կրկնեց նա:
Հիշեցնենք, նախօրեին հարձակում էր տեղի ունեցել Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա, ով առաջադրված է որպես քաղաքապետի թեկնածու:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա