Թուրան. Սաֆարովին ներում շնորհելով` Ալիևը կոպտորեն խախտել է իր երկրի սահմադրությունն ու օրենքները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոպտորեն խախտել է Ադրբեջանի սահմանադրությունն ու այլ նորմատիվ ակտերը` ներում շնորհելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանորեն կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ում այսօր էքստրադիցիայի են ենթարկել Ադրբեջան: Այ մասին գրում է «Թուրան» գործակալությունը:
Ադրբեջանի Քրեական օրենգրքի 82.2 հոդվածի համաձայն` երկրի ղեկավարը ներում կարող է շնորհել այն հանցագործներին, որոնք դատապարտված են ազատազրկման կոնկրետ ժամկետով, օրինակ 2, 3, 5 տարի:
Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի վճռով դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Ադրբեջանական Քրեական օրենսգիրքը 82.3 հոդվածով սահմանվում է, որ ցմահ ազատազրկման ենթարկվածներին շնորհված ներումը կարող է փոխարինվել միայն մինչև 25 տարվա ազատազրկմամբ, սակայն ոչ ազատ արձակմամբ: Հետևաբար, Իլհամ Ալիևը ոչ մի հանգամանքում չէր կարող ներում շնորհելու հրամանագրով ազատ արձակել Սաֆարովին:
Բացի այդ, Իլհամ Ալիևի ստորագրած ներման մասին հրամանագիրը ուղղակի հակադրվում է Ադրբեջանի դեռևս 2001 թ-ին հաստատված «Համաներման մասին» օրենքի 8.4 դրույթին, որով նախատեսվում է ցմահ բանտարկյալներին ներման շնորհելու հարցը քննարկել միայն դատապարտվածների կողմից 10 տարի ազատազրկման ժամկետը լրանալուց հետո»:
Իլհամ Ալիևի ստորագրած ներման հրամնագրում նշված է, թե Ռանմիլ Սաֆարովը Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2006 թ-ի ապրիլի 13-ին: Հետևաբար, նրա ազատ արձակելու պահին չէր լրացել նույնիսկ ազատազրկման տասը տարին:
«Կասկած չկա, որ սույն նորմատիվ ակտը, որը բացահայտորեն հակադրվում է սահմանադրությանն ու այլ նորմատիվ ակտերին, կդառնա համաշխարհային լրատվամիջոցների կողմից լայնորեն քննարկվող թեմա` բացասաբար ազդելով Ադրբեջանի միջազգային վարկանիշի վրա», - գրում է գործակալությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան