Ուսուցիչների ավելցու՞կ. Դպրոցը սոցիալական խնդիրներ լուծելու ոլորտ չէ

Հեղինակ` Լիա Խոջոյան

Հարցազրույց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ:

-Տիկին Բախշյան, մի երկու բառով ներկայացրեք, թե ինչ գործառույթներ ունի ինստիտուտն ու կոնկրետ որոնք են Ձեր լիազորություններն այս նոր պաշտոնում:

-ԿԱԻ-ն իր կանոնադրությամբ շատ լայն գործառույթներ ունի կրթության բովանդակության հետ կապված: Օրինակ՝ կրթական համակարգգի ռազմավարություն, բարեփոխումների իրականացման մեթոդիկա, պետական կրթական չափորոշիչ ու դրանից բխող առարկայական ծրագրեր, ծրագրերից էլ բխող գրված դասագրքեր և այլն: Մի խոսքով՝ սա մեծ մանկավարժական լաբորատորիա է:
Ինչ վերաբերում է իմ գործառույթներին, ապա աշխատանքային պայմանագրով դրանք ամրագրված են 11 կետով, սակայն ամենից շատ ես կարևորում եմ այն կետը, որով ԿԱԻ գործառույթներից բխող ծրագրեր իրականացնելու նպատակով իրավունք ունեմ ժամանակավոր աշխատանքային խմբեր ստեղծել և համակարգել դրանց աշխատանքը: Ինչպես նաև չորս կարևոր բաժինների՝ մանկավարժական գիտահետազոտական, դաստիարակության և լրացուցիչ կրթության, հանրակրթության կառավարման և բովանդակության մշակման բաժինների համակարգումն ու վերահսկողությունն է: Բնական է՝ համագործակցությունը ԿԳ նախարարության, ԿՏԱԿ-ի և այլ կրթական կառույցների հետ:

-Բնականաբար, օրենսդիրում ունեցած փորձը, հատկապես ԱԺ Կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ հանդիսանալը իր դերակատարումը կունենալ Ձեր հետագա գործունեության վրա…

-Անշուշտ՝ անցած տարիներին ձեռք բերված հմտությունները շատ կարևոր են: Օրինակ, երբ չորս մարզերում մասնակցեցի օգոստոսյան խորհրդակցություններին և ներկայացվում էին խնդիրները, ես արդեն տեսնում էի դրանց լուծման ճանապարհները: Օրինակ, Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետի կողմից բարձրացվեց այն խնդիրը, որ մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցները փոքր համակազմ ունեցող դպրոցներ են՝ այնքան քիչ թվով աշակերտներ կան, որ առաջարկում են նույն դասասենյակում, նույն 45 րոպեանոց դասաժամի ժամանակ և՛ 1-ին, և՛ 2-րդ կամ 4-րդ ու 7-րդ դասարանցիներ հավաքվել այնքան քիչ են երեխաները: Եվ իրավացիորեն բարձրացվեց այդպիսի դասերի արդյունավետության խնդիրը:
ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը համագործակցային մեթոդի հեղինակ է, որը բերվել ու հաջողությամբ դրվել է որոշ դպրոցներում: Զարմանալի է, որ մինչև օրս այդ լավ հնարավորությունը չենք օգտագործել, որպեսզի այդ մեթոդով վերապատրաստենք նույն Տավուշի ուսուցիչներին՝ նույն դասարանում կարող են լինել տարբեր տարիքային խմբեր, սակայն հնարավորություն է ընձեռվում բոլորի հետ այնպես անցկացնել դասը, որ ամենը ստանա ըստ իր տարիքի ու դասարանի: Սա շատ լավ մեթոդ է և մարզից վերադառնալուն պես գրել եմ, այդ առաջարկը պետք է անենք:

-Բոլորս էլ գիտենք, որ մարզերում կրթությունը բազում խնդիրների է առնչվում՝ շենքային պայմաններ, նույն այդ աշակերտների պակաս, լավ ուսուցիչների պակաս… Ո՞րն է ամենալուրջ խնդիրը:

-Ամենալուրջ խնդիրը ուսուցիչների ավելցուկն է: Մարզերում, գյուղական ուսուցիչների աշխատավարձը անչափ ցածր է. օրինակ, մի տեղ կարդացել եմ, որ 32 տարվա ֆիզիկայի ուսուցիչը ընդամենը 40 հազար դրամ է ստանում, որովհետև ընդամենը 12 ժամ է պարապում դպրոցում: Դպրոցում կա ընդամենը այդ առարկայի 16-18 ժամ և երկու մասնագետ, այն դեպքում, որ դա մեկ ուսուցչի ծանրաբեռնվածության ժամեր են:
Այս խնդրի առնչությամբ Գեղարքունիքում հենց նախարար Արմեն Աշոտյանը բարձրաձայնեց՝ պետք է մեղմորեն օպտիմալացնել դպրոցների ուսուցչակազմը, որի ավելցուկը բերում է նրան, որ քիչ դասաժամերի պատճառով ուսուցիչը չի կապվում դպրոցի հետ, աշխատավարձը չի բավարարում: Նախարարը նաև նշեց, որ կրթության ոլորտն այն ոլորտը չէ, որի հաշվին պետք է սոցիալական խնդիրներ լուծվեն և ես դրա հետ համամիտ եմ, հիմնական ու միակ խնդիրը կրթության որակի բարձրացումն է:

-Իսկ ի՞նչ է ենթադրում մեղմացումը, ավելցուկ ուսուցիչներին դո՞ւրս հո չեն շպրտելու:

-Դուրս չեն շպրտելու, հազար ու մի ձև կա դպրոց բերելու ճիշտ ուսուցչին, որը երեխայի կրթության որակն ապահովում է ՝ երեխայի կրթության իրավունքի տեսանկյունից դպրոցում պետք է պահել հենց այդ ուսուցչին:

-Վերջերս Ազգային Ժողովն ընդունեց մի օրենք, համաձայն որի մինչև 2018թ-ը բոլոր մանկավարժներին, ովքեր չունեն բարձրագույն կրթություն, հնարավորություն է տրվում այդ պակասը լրացնել՝ հետագայում մանկավարժական գործությունեությունը շարունակելու նախապայման: Սա և?ս մեղմացման ուղիներից մեկը կարելի է համարել, ի վերջո բոլորը չեն կարող բուհ ընդունվել:

-Ով բարձրագույն կրթություն չի ստանա, նա այսպես թե այնպես դուրս կմնա և այդ պատճառով այդքան երկար ժամանակ է տրվել նրանց: Բայց միայն դրա հաշվին չէ, որ այդ մաղումը կիրականացվի, մինչև այդ էլ պետք է լուրջ մտածենք՝ Հայաստանն ընդամենը 23 հազար ուսուցչի կարիք ունի, մինչդեռ 46 հազարն ունենք: Եվ ուսուցիչները դժգոհում են ցածր աշխատավարձից:

-Տիկին Բախշյան, անհանգստացնող խնդիրների թվում շարունակում է մնալ, և այդ խնդրի լուծումը ամրագրվեց նաև Կառավարության գործունեության ծրագրում, դպրոցին դուրս մնացող երեխաների խնդիրը..

-Այո՝ հիմնական դպրոցն ավարտելուց հետո (մինչև 9-րդ դասարան) տարեկան 4-4.5 հազար երեխա այլևս կրթություն չի ստանում: Մենք շատ լավ գիտենք, որ հաշմանդամ երեխաների կրթության ոլորտում ի՛նչ թերացումներ կան: Եվ այդ տեսակետից, այո, կառավարությունը ցանկանում է հիմնական կրթությունը հայտարարել պարտադիր, որպեսզի այն ավարտելուց հետո այդ 4-4.5 հազար երեխաները ուսումը շարունակեն ուսումնարաններում և գոնե արհեստ ստանան:

Սա լավ ծրագիր է, հուսանք կհասցնեն հաջորդ հնգամյակում կյանքի կոչել:

-Բայց հիմքեր ունե՞նք: Խորհրդային միության փլուզումից հետո փլուզվեց նաև այդ ոլորտը, ունենք այսօր համապատասխան մասնագետներ, ի վերջո հենց ուսումնարաններ:

-Իրավմամբ՝ փլուզումից հետո այդ ամբողջը քանդվեց: Բայց պետությունը ԵՄ-ից հսկայական վարկ է վերցրել միջին մասնագիտական հաստատությունները զարգացնելու համար և բոլոր մարզերում առնվազն մեկ ուսումնարան արդեն ունենքն ձևավորված: Իհարկե, դա շատ քիչ է՝ ամբողջ մարզում միայն մեկ ուսումնարան, բայց ներկայումս այդ ցանցը հզորացնում են և պետությունը պարտավորություն է ստանձնել այդ ցանցը զարգացնելու: Եվ եթե տեղերում մարզպետերը, կրթության վարչության պետերը և այլ մասնագետները արդյունավետ աշխատեն ու ամենակարևորը՝ գումարները ճիշտ ու նպատակային ծախսեն, ապա իահրեկ կկարողանանք այդ խնդիրը լուծել:

-Վերադառնանք հաշմանդամ երեխաների կրթության իրավունքին: Այդ ուղղությամբ ի՞նչ է արվում այսօր:

-Ասվել է այդ մասին ու կրկնում եմ՝ այդ ուղղությամբ Հայաստանը ԱՊՀ երկրների թվում բավականին առաջընթաց երկիր է , քանի որ 12 տարի առաջ ներդրված ներառական կրթության գաղափարը բավականին լուրջ արդյունք է տալիս և մեր հասարակությունն արդեն իր կողքին տեսնում է հաշմանդամ մարդուն: Գիտեք, միայն Երևանում կա 33 ներառական դպրոց, իսկ ողջ հանրապետությունում 100, բայց դա չի լուծում յուրաքանչյուր հաշմանդամ երեխայի կրթության իրավունքի խնդիրը, քանի որ խնողը պետք է երեխային տանի դպրոց, իսկ եթե հարմար չի՝ չի տանում:
ԱԺ-ում առաջիկայում քննարկվելիք «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, միտված համընդհանուր ներառական կրթության, շատ լուրջ ու հեղափոխական փոփոխություններ են: Կրկնում եմ՝ անչափ ողջունելի փոփոխություններ են, Հայաստանի երեսը պարզ հանող շատ քիչ ծրագրերից մեկն է: Եվ դա միայն ես չեմ ասում, ասում են միջազգային փորձագետները, որ գալիս գնահատում են արդեն արվածը: Գիտեք նաև, որ Տավուշի մարզի բոլոր հանրակրթական դպրոցները պիլոտային ծրագրի շրջանակում հայտարարված են ներառական և ԿՏԱԿ-ի ներկայացրած վիճակագրությունից տեսնում ենք, որ Տավուշի մարզում անկարողության պատճառով դպրոց չհաճախող երեխաների թիվը զրո է:
Համընդհանուր ներառական կրթությունը հասարակության մեջ հանդուրժողականության նոր տարր կներառի, և ես, երբ պատգամավոր էի ու հաճախ այցելում էի Տավուշի մարզ, ինքս եմ դրանում համոզվել:Կարևորում եմ այն, որ թե նախարար Աշոտյանը, թե ԱԺ Կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և էլի շատ պաշտոնյաներ այդ գաղափարախոսության կրողն են և կառավարությունը պատրաստ է դրան…. Եթե դեմ լինի, միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը դեմ կլինի (ծիծաղելով):



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}