Արտիմետը նոր դպրոց ունի. Աշակերտներն այլևս վագոն-տնակներ չեն գնա
Արմավիրի մարզի Արտիմետ համայնքում այսօր օրը տոնական էր: Երկրի ղեկավարի, ԿԳ նախարարի մասնակցությամբ համայնքում տեղի ունեցավ նորակառույց դպրոցի բացման արարողությունը: Դպրոցը գյուղացիների ու ԿԳ նախարարի առաջարկով կոչվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի անունով: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին, նորաբաց դպրոցի պայմաններին:
Լրագրողներին Արտիմետ համայնքի դպրոցի տնօրեն Մելքոն Ղազարյանը տեղեկացրել, որ դպրոց է հաճախում 20 աշակերտ` այդ թվում 3 աշակերտ հաճախելու է առաջին դասարան: Մանկավարժական կադրերի խնդիր, նրա խոսքով, դպրոցը չունի: «Դպրոցի և եկեղեցու կառուցումը հավասարազոր են»,-շնորհակալական խոսքում ասել է դպրոցի տնօրենը, հիշելով, որ մինչ դպրոցը կառուցվում էր, ուսումնական գործընթացը կազմակերպվում էր վագոն-տնակներում:
Դպրոցը ներկայում կահավորվում է: Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից նախատեսվում է ծախսել 5.5 մլն դրամ: Դպրոցի կառուցման համար պետբյուջեից ներդրվել է 257.5 մլն դրամ: ՀՀ նախագահի հանձնարարականով ԿԳՆ-ն դպրոցին կտրամադրի 10 համակարգիչ:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի նոր առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող դպրոցների վերանորոգման ծրագրի երեք փուլերով Արմավիրի մարզին հատկացվել է շուրջ 3,9 մլրդ դրամ: Հիմնական միջոցներն ուղղվել են մարզի համայնքներում դպրոցների շենքերի վերանորոգմանը: Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկված է մարզի շուրջ 40 դպրոց, ընդ որում` որոշ դպրոցների շենքերի նորոգումն ավարտին հասցնելու համար գումարներ են հատկացվել ծրագրի բոլոր երեք փուլերով:
Օրերս մարզ այցելած փոխվարչապետին զեկուցվել է, որ աշխատանքները կատարվում են ըստ սահմանված ժամանակացույցի: Մարզի մի շարք համայնքներում աշակերտները նոր ուսումնական տարին կդիմավորեն բարեկարգ դպրոցներում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան