Բալոտելլին աչքի վիրահատության կենթարկվի
Իտալիայի ֆուտոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին մոտ ժամանակներս կենթարկվի աչքի վիրահատության: Այս մասին տեղեկացնում է Coal.com-ը:
Մարիոն տառապում է կարճատեսությամբ և մտադիր է ազատվել օպտիկական լինզաներ կրելուց, իսկ դրա համար անհրաժեշտ է լազերային վիրահատություն: Հետվիրահատական շրջանը կտևի ամենաքիչը 10 օր, ուստի Բալոտելլին բաց կթողնի Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ աշխարհի 2014 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումները:
Հիշեցնենք, որ այս խմբում է ընդգկրված նաև Հայաստանի ազգային հավաքականը, իսկ Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա