Գոգան և Ռուբեն Վարդանյանը ներկա են եղել Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձին
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկությունների համաձայն, նախoրեին Արցախում մեծ շուքով իր ծննդյան 58-ամյակն է նշել Ռոբերտ Քոչարյանը: «Քոչարյանամերձ շրջապատում լուրեր են պտտվում այն մասին, որ Սեդրակիչի հրավիրյալների ցանկալի ցուցակում եղել են բարձրաստիճան զինվորականներ, նախկին ու ներկա պետական չինովնիկներ, ԱԺ պատգամավորներ, հյուրեր արտերկրից ու ՌԴ-ից, որոնց կազմում են եղել նաև հայտնի գործարար Գոգան ու «Տրոյկա Դիալոգի» Ռուբեն Վարդանյանը, որոնք ընդամենը մի քանի ժամով «վայրէջք» են կատարել ուղիղ Արցախ»,- գրում է թերթը:
Վերը նշվածի առնչությամբ թերթը փորձել է ստանալ նաև Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը, սակայն վերջինս չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները