Հ. Մակուչյան. Պետք է պատիժ կրի և Ադրբեջանը, և Հունգարիան` մարդկության հանդեպ դրսևորած ցինիզմի համար
Ադրբեջանջի սպա Ռամիլ Սաֆարովի գործողություններից տուժած հայ սպա Հայկ Մակուչյանը խորհրդակցում է իրավաբանների հետ ու դիմելու է միջազգային ատյանների` իր շահերը պաշտպանելու համար: «Վստահ եմ, որ պետությունը ինձ կօգնի այս գործում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հ. Մակուչյանը:
Նրա խոսքով, պետք է մանրամասն աշխատանք տարվի, լուրջ ուսումնասիրվի, նախքան դատարան դիմելը: «Բայց որ դիմելու եմ, դա հաստատ: Միգուցե կարիք լինի դիմելու Հաագայի դատարան, քանի որ սպանությունը կատարվել է ազգամիջյան հողի վրա. պարզապես Գուրգենը սպանվել է հայ լինելու համար»,- նշեց Հ. Մակուչյանը:
Նա ընդգծեց, որ պետք է պատիժ կրի և Ադրբեջանը, և Հունգարիան` մարդկության հանդեպ դրսևորած ցինիզմի համար:
Հիշեցնենք, որ 2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, քնած ժամանակ դաժանաբար կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Հանցագործը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն էր: Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ սպա Հայկ Մակուչյանի նկատմամբ, որը կանխվել էր: Նրանք երկուսն էլ մեկնել էին Հունգարիա սովորելու՝ մասնավորապես մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին:
Նրա կարծիքով, Ռ. Սաֆարովը քաղաքական որոշման հիման վրա է ազատ արձակվել: Հ. Մակուչյանն ասաց, որ Հունգարիան իր այս քայլով ցույց տվեց, որ կարելի է Եվրոպայում հանգիստ մարդ սպանել, եթե ունեն ֆինանսական միջոցներ: «Հունգարիան դարձել է հանցակից»,- նկատեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան