Եռակի ծավալով գերարագ ինտերնետ` Օrange-ի բաժանորդների և նրանց մտերիմների համար
Ուսումնական նոր տարվա մեկնարկի առթիվ Orange-ն այսօր հանդես եկավ ինտերնետ երկու նոր առաջարկներով: Այսօրվանից մինչև հոկտեմբերի 31-ը բոլոր նրանք, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա կամ MyFi ծառայությունների սակագնային պլաններից որևէ մեկին, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի եռակի ծավալ: Առաջարկից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր արդեն Orange Ինտերնետի բաժանորդ են և չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: Վերջիններս, կնքելով մեկ տարվա պարտավորությամբ պայմանագիր, նույնպես այդ ամբողջ ընթացքում կստանան գերարագ ինտերնետի եռակի ծավալ:
Նշելով նոր ուսումնական տարվա սկիզբը` Orange-ն ուսանողներին առաջարկում է, ի հավելումն եռակի ծավալով ինտերնետի, ստանալ ինտերնետի երկու SIM քարտ` գերարագ ինտերնետի իրենց ծավալը ընկերոջ հետ կիսելու համար: Այս առաջարկից օգտվելու համար պետք է Orange-ի խանութ այցելել ուսանողական տոմսով:
«Այսքան շատ ինտերնետ դեռ երբեք չենք առաջարկել, և ցանկանում ենք ուսումնական տարին հատուկ ուրախությամբ ու «առատությամբ» սկսել, քանի որ վստահ ենք` հիմա շատերին ինտերնետն ավելի շատ է պետք լինելու: Այսուհետ մեր հին ու նոր բաժանորդները կկարողանան ավելի շատ փաստաթղթեր, տարատեսակ նյութեր ու ֆայլեր ներբեռնել ինտերնետից, երաժշտություն լսել և ֆիլմեր դիտել, իսկ ուսանողները կարող են նաև կիսել ինտերնետը մտերիմների հետ»,- ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները