
Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացրել են
Ադրբեջանի Պնախարար Սաֆար Աբիևը Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանած, այժմ Ադրբեջան վերադարձած ու ներման արժանացած Ռամիլ Սաֆարովին մայորի կոչում է շնորհել:
Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանական Պնախարարության տարածած մամլո հաղորդագրության համաձայն, նախարար Աբիևը շնորհավորել է Սաֆարովին հայրենիք վերադառնալու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ 2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, քնած ժամանակ դաժանաբար կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Հանցագործը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն էր: Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել էր: Միջադեպը տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում: Հունգարական դատարանը հանցագործին մեղսունակ էր ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման: Նախօրեին Սաֆարովը վերադարձել է Ադրբեջան, որտեղ նրան ներում է շնորհվել ու ազատ արձակվել: