Քաղաքական 02:32 01/09/2012

Սաֆարովի ներումը՝ կանաչ լույս Արցախի ճանաչման համար

Հեղինակ` Արմեն Մինասյան

1960 թվականի մայիսին Արգենտինայի տարածքում «Մոսադ»-ի իրականացրած փայլուն գործողության արդյունքում Նյուրնբերգյան դատավարությունից խուսափած Ադոլֆ Էյխմանին, որն Հոլոքոստի գլխավոր պատասխանատուներից էր, տեղափոխվեց Իսրայել, որտեղ դատապարտեց մահվան ու անմիջապես ստացավ արժանի պատիժը: Ոչ մի կասկած չունեմ, որ Ռամիլ Սաֆարովը ստանալու է իր արժանի պատիժը: Սա ժամանակի հարց է, ինչպես էր Ադոլֆ Էյխմանի, Թալեաթի, Ջեմալի ու Էնվերի դեպքում: Բայց կարևորը դա չէ: Այլ այն, թե ինչ պետք է ձեռնարկեն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծված իրավիճակում:

Հունգարիան ու Ադրբեջանը ընդամենը մեկ օրում այն աստիճան սխալներ են գործել, որ Հայաստանն ու Ղարաբաղը անվերջ դիվիդենտներ կարող են քաղել տեղի ունեցածից: Բայց դրա համար անհրաժեշտ է նախ հանգստություն, ապա կամք և համբերություն: Տեղի ունեցածը ժամանակի ընթացքում կարելի է հանգիստ շրջել Հայաստանի օգտին (բնականաբար՝ նաև ի վնաս Հունգարիայի ու Ադրբեջանի):

Նախ՝ խնդիրն առանցքային է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համատեքստում: Տեսեք՝ հայկական կողմը արդեն երկու տասնամյակ աշխարհին բացատրում է, որ հայերի գոյությունն Ադրբեջանում մեղմ ասած անվտանգ չէ: Աշխարհն, իր հերթին, ընդունելով հայկական կողմի փաստարկները, իրեն փորձում է համոզել, որ Բաքուն, Սումգայիթը, Կիրովաբադը անցյալում են, Ադրբեջանն էլ ԵԽ անդամ է, որտեղ կա սահմանադրություն, ուստի չարժե շատ անհանգստանալ: Եվ ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Հունգարիայի «պասով» Ադրբեջանն այսօր և այստեղ ապացուցում է, որ այո, իր տարածքում հայերի գոյությունը ոչ թե վտանգված է, այլ՝ հայ սպանելու համար պետությունը չի խնայում միլիարդավոր դոլարներ, չարտերային թռիչքներ ու հերոսի դափնիներ:

Ուրեմն՝ այս իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է և շարունակել դիվանագիտություն խաղալ, բայց ԼՂՀ անելիքը մեկն է՝ հայտարարել, որ բանակցում է միայն Ադրբեջանից դուրս իր կարգավիճակի հարցով, որից հետո կմտածի այլ խնդիրների մասին: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի հետ բանակցելու բան չկա:

Ի դեպ, Հունգարիան, որը ձևացնում է, թե տեղյակ չէր ինչ է լինելու Ռամիլ Սաֆարովի հետ ու խաբվել է Ադրբեջանի հավաստիացումներին, կարող է քավել մեղքը՝ իր վրա վերցնելով ԼՂՀ անկախությունն առաջինը ճանաչելու պատասխանատվությունը:

Երկրորդ: Հարցն, անշուշտ, նաև եվրոպական իրավունքի ու արժեքների տիրությում է: Գաղտնիք չէ, որ Հայաստանը ձգտում է հասնել և ապրել այդ արժեքների միջավայրում: գաղտնիք չէ նաև, որ եվրոպական երկրները այս հարցում բավականին ակտիվ խորհրդակցական գործունեություն են ծավալել ու փորձում են մեկնաբանել, թե այս կամ այն հարցում, որն է եվրոպական արժեքը կամ չափորոշիչը: Եվ ահա պարզվում է, որ այդ խորհրդատուներից մեկը՝ Հունգարիան, մեղմ ասած ինքն է սխալ հասկացել եվրոպական լուսավորության դասերը: Եվ քանի որ վտանգ կա, որ իր սխալ պատկերացումները կարող է սխալ էլ տարածել, ուրեմն Հայաստանը պետք է առաջարկի, իսկ իր դեպքում պահանջի, որ հունգարացի պաշտոնյաները դուրս գան ամեն տեսակ խորհրդատվական խմբերից, հատկապես՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունները դիտարկող պատվիրակություններից:

Եթե եվրոպական երկրները չկիսեն այս մոտեցումը ու համարժեք քայլեր չձեռնարկեն, ապա կնշանակի, որ համամիտ են պաշտոնական Բուդապեշտի մոտեցումներին և ընկալումներին: Քիչ հավանական եմ համարում դա, բայց եթե իսկապես Եվրոպան կարծում է, որ Հունգարիան ճիշտ է վարվել ու եվրոպական արժեքների էությունը այդ արժեքները բրենդ սարքելն ու էժանով վաճառելն է, ապա Հայաստանը պետք է մտածի որդեգրած կուրսի մասին:

Ոչ մի կասկած չկա, որ Եվրոպայում ու քաղաքակիրթ աշխարհում համամարդկային արժեքներն ու մարդու իրավունքները գերիշխող են, իսկ Հունգարիայի իշխանության տեսակը՝ փոքրամասնություն: Բայց, որպեսզի ոճրագործ ու կաշառված փոքրամասնությունը գլուխ չբարձրացնի, անհրաժեշտ է, որ մեծամասնությունը զգոն լինի: Ասել է թե, քաղաքակիրթ աշխարհին ապտակ է հասցված և պատասխանի ուշացումը կարող է ծանր հետևանքներ ունենալ:

Հունգարիան այսօր վաճառել է միայն Ռամիլ Սաֆարովին, բայց քաղաքակիրթ Եվրոպայի լռությունը կնշանակի, որ վաճառված են նաև եվրոպական արդարադատությունն ու արժեքները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}