Բրեդ Շերման: Բաքվի գործողությունները ցույց են տալիս հարևան պետությանն ուղղված սպառնալիքներից չհրաժարվելու համառությունը
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շորհելու և ազատ արձակելու առնչությամբ:
«Խորապես մտահոգ եմ Հունգարիայի կառավարության կողմից ցմահ ազատազրկված ազդրբեջանցի զինվորականին Ադրբեջանին հանձնելու որոշմամբ: Դատապարտված հանցագործը հայրենիք վերադառնալուն պես անարդարորեն և սխալմամբ ներվել ու ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահի որոշմամբ: Իր քաղաքացիների համար խաղաղություն ու անվտանգություն ապահովելու հարցում կանգնած եմ մեր բարեկամ և դաշնակից Հայաստանի կողքին: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակելու փոխարեն այդ անձնավորությանը արդարադատությանը հանձնել: Բաքվի գործողությունները ցույց են տալիս հարևան պետությանն ուղղված սպառնալիքներից չհրաժարվելու նրա համառությունը», - ասված է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա