Սպիտակ տուն. Սաֆարովին ներելու մասին Ալիևի որոշումը հակասում է հաշտեցման ուղղված ջանքերին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հիասթափված է Ալիևի որոշումից և բացատրություններ է պահանջում Հունգարիայից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմի Վիտորը (Tommy Vietor ), գրում է Washington Post-ը:
Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Նախագահ Օբաման խորապես մտահոգված է այսօրվա հայտարարության առնչությամբ, որի համաձայն Ադրբեջանի նախագահը Հունգարիայից վերադարձից հետո ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին: Սաֆարովը խոստովանել էր, որ 2004 թվականին Բուդապեշտում սպանել է հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին և այդ դաժան հանցագործության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման պատիժ էր կրում: Մենք ադրբեջանական իշխանություններին ենք փոխանցում մեր վրդովմունքը՝ կապված Սաֆարովին ներում շնորհելու հետ: Այս իրողությունը հակասում է տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և հաշտեցմանը նպաստելու ուղղությամբ գործադրվող ջանքերին: Միացյալ Նահանգները նաև բացատրություններ է պահանջում Հունգարիայից՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու իր որոշման առնչությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները