Հունգարական ԶԼՄ-ները հրապարակել են Ադրբեջանի խաբեբայությունը ապացուցող փաստաթուղթ
Հունգարական առցանց «MNO» հրատարակությունը հրապարակել է Ադրբեջանի արդարադատության նախարարության 2012 թ.-ի օգոստոսի 15-ի պաշտոնական փաստաթուղթը` ուղղված Հունգարիայի արդարադատության նախարարությանը, որում ադրբեջանական կողմը երաշխիքներ է տալիս կատարելու Ռամիլ Սաֆարովի փոխանցման բոլոր պայմանները, առ այն, որ նա իր պատիժը շարունակի կրել Ադրբեջանում, այդ թվում` ԱՀ Քրեական օրենսգրքի 57.3 հոդվածի համաձայն` պայմանական վաղաժամկետ արձակում միայն 25 տարի ազատազրկումից հետո:
Տվյալ փաստաթուղթը ներկայացված է որպես ապացույց` Հունգարիայի արդարադատության նախարարության կողմից ավելի վաղ տրված հայտարարության, որ` Ադրբեջանական կողմը փաստացիորեն մոլորեցրել է Հունգարիայի գործընկերոջը, խոստանալով, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժը հայրենիքում, իսկ պատժամիջոցը կարող է փոխվել միայն դատական կարգով: Սակայն, Սաֆարովի ազատ արձակման հրամանը ստորագրվեց նրա Բաքու վերադառնալու նույն օրը:
Հիշեցնենք, որ Հունգարիայի դատարանը դատապարտել էր Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին:
Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան տեղափոխելու և ազատ արձակելու հետ կապված, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը:
Սպիտակ տունն ու ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը «խորապես մտահոգված էին» Ադրբեջանի նման քայլով և հայտարարեցին, որ սպասում են բացատրությունների: «Մենք նաև բացատրություններ ենք պահանջում Հունգարիայից՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու իր որոշման առնչությամբ: Մենք դատապարտում ենք տարածաշրջանում լարվածությունը ուժեղացնող ցանկացած գործողություն»,- նշվում է Պետքարտուղարության հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան