Ադրբեջանի պետական կառույցների կայքերի պաշտպանվածությունը առասպել էր. «Armenian Cyber Army» -ին շարունակում է կոտրել կայքերը
«Armenian Cyber Army»-ի` հայ հաքերների հարձակումները ադրբեջանական լրատվական կազմակերպությունների և պետական կառույցների կայքերի վրա շարունակվում են: Ադրբեջանի նախագահի կայքից հետ, դադարեցին գործել Ադրբեջանի Պետական Նավթային ընկերության, Մշակույթի նախարարության , Կապի նախարարության , «ԱԶԹԻՎԻ»-ի ,Գերագույն դատարանի կայքերը:
Առավել զավեշտալի էր Ադրբեջանի Կապի նախարարության կայքի կոտրելու հետ կապված միջադեպը այն առումով, որ Ադրբեջանի Կապի և տեղեկատվության նախարարության օրենքի և մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Բախտիար Մամեդովը հայտարարեց, որ ոչ միայն Կապի և տեղեկատվության նախարարությունը, այլ նաև համապատասխան կառույցները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն:
«Ցանկացած կառույց պետք է առավել ուշադիր վերաբերվի իր տեղեկատվական ռեսուրսներին, քայլեր ձեռնարկի: Ցանկացած տեղեկատվական ռեսուրսի վրա պետք է լինի պաշտպանիչ սարք, որպեսզի հեշտ չլինի այն կոտրել: Ադրբեջանում տեղեկատվական ռեսուրսների անվտանգությունը պաշտպանվում է ոչ միայն օրենսգրքով, այլ նաև պետական հատուկ ծառայության կողմից: Տարատեսակ պետական կառույցների ինտերնետ ռեսուրսներ հատուկ ծառայության կողմից վերահսկվում են: Կարծում եմ, Ծառայությունը լուրջ քայլեր է ձեռնարկում նաև հաքերային հարձակումներից պաշտպանվելու համար»,- նշել էր Բախտիար Մամեդովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա