Էգեմեն Բաղըշ. Հայաստանի նկատմամբ քաղաքական ժեստերում ժլատ չենք եղել
Թուրքիայի պետնախարար և Եվրամիությանն անդամակցության բանակցություններում գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Ֆրանսիական «Politique» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին, Ֆրանսիա-Թուրքիա և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքը:
Բաղըշը, նշելով, որ Հոլանդի ընտրվելուց հետո թուրք-ֆրանսիական հարաբերություններում հնարավոր կլինի նոր էջ բացել, ասել է. «Ցանկացած երկիր, որ բարեկամաբար կվերաբերվի Թուրքիային, նույնատիպ վերաբերմունք էլ մեզանից կստանա»:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` Բաղըշը ասել է. «Հայաստանի նկատմամբ քաղաքական ժեստերում մենք երբեք ժլատ չենք եղել: Հայկական ինքնաթիռներին թույլ է տրվում վայրեջք կատարել Ստամբուլում և 100 հազար հայ ապրում ու աշխատում է Թուրքիայում»:
Թուրք պետնախարարը ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայի նախագահը եկավ Հայաստան` ֆուտբոլային հանդիպում դիտելու և Հայաստանի նախագահն էլ նույն նպատակով Բուրսա մեկնեց, ասել է «Մեր երկրների հարաբերություններում աննախդեպ առաջընթաց գրանցվեց»:
Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին Բաղըշը նշել է, որ Թուրքիան անում է հնարավոր ամեն բան այս խնդրին լուծում գտնելու համար:
«Մենք տարածաշրջանը ավելի լավ ենք ճանաչում, քան ԵՄ երկրների մեծ մասը»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան