Հայ մարզիկները զբաղեցրել են երեք մրցանակային տեղ «Batumi Extreme Fest 2012» էքստրեմալ մարզաձևերի միջազգային փառատոնում
«Batumi Extreme Fest 2012» էքստրեմալ մարզաձևերի միջազգային 2-րդ փառատոնում մրցանակային տեղեր զբաղեցրած հայ մարզիկները պարգևատրվել են «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի կողմից:
Մրցումներն անցկացվել են Վրաստանի Բաթումի քաղաքում, օգոստոսի 23-26-ը: Ռաֆթինգի թիմային առաջնությունում հայ մարզիկները գրավել են երկրորդ տեղը, իսկ «Jeep-Trial» մրցումներում երկրորդ տեղ են զբաղեցրել Դավիթ Մովսիսյանի և Վիլեն Վարդանյանի անձնակազմը` «Standart» դասում, և Արտաշես Ստեփանյանի ու Արթուր Հարությունյանի անձնակազմը` «Extreme» դասում:
«ԱրմենՏել» ընկերությունն աջակցում է էքստրեմալ սպորտաձևերի զարգացմանը համեմատաբար վերջերս, սակայն ի սկզբանե մենք նպատակ ենք դրել ոչ միայն բարձրացնել Հայաստանի երիտասարդների հետաքրքրությունն էքստրեմալ սպորտի հանդեպ, այլև ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում: Այսօր ակնհայտ է մեր նախաձեռնության հաջողությունը: «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ հաղթողներին և մաղթում նոր հաջողություններ, նոր ռեկորդներ և հաղթանակի անսպառ կամք», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Ադրենալին» ասոցիացիայի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ԱրմենՏել» ընկերությանը` մեր մարզական նախաձեռնությունները սատարելու համար: Նման մոտեցման շնորհիվ մեզ հաջողվում է ոչ միայն բարձր պահել երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում, այլ նաև օրինակ ծառայել երիտասարդ մարզիկների համար` դաստիարակելով թիմային ոգի, հաղթանակի ձգտում և կամքի ուժ», - ասաց էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:
«ԱրմենՏել» ընկերության, «Կոնվերս բանկի» և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի աջակցությամբ հայ մարզիկները հանդես են եկել «Batumi Extreme Fest 2012» էքստրեմալ մարզաձևերի միջազգային 2-րդ փառատոնում: Վրաստանի էքստրեմալ սպորտի «Geoextreme» ասոցիացիայի կողմից կազմակերպված փառատոնին մասնակցել եմ մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից: Հայ մարզիկները պայքարում էին արտաճանապարհային մեքենաներ վարելու «Jeep-Trial» մարզաձևի «Standart», «Monster», «Extreme» դասերում, ինչպես նաև մոտոկրոսի և ռաֆթինգի մրցումներում:
«Jeep Trial»-ը` բնական և արհեստական խոչընդոտներով ճանապարհին մեքենա վարելու մրցույթ է, որի առաջնության ժամանակ ճանապարհը հաղթահարելու հիմնական չափանիշներն են արագությունը և հստակությունը:
Ռաֆթինգը լեռնային գետերով կամ թիավարման արհեստական ջրանցքներով արագընթաց վարում է 2, 4 կամ 6 տեղանոց փչովի նավակներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում