Հունգարիայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ադրբեջանին. BBC
Հունգարիայի Արտաքին գործերի փոխնախարարը Հունգարիայում Ադրբեջանի դեսպանին իր երկրի բողոքն է հայտնել Ադրբեջանին: Նա ասել է, որ Բուդապեշտը «անընդունելի է համարում ու քննադատում է Ռամիլ Սաֆարովին արդարացնելու մասին Ադրբեջանի որոշումը»: Այդ մասին սեպտեմբերի 2-ին տեղեկացրել է BBC-ն:
Օգոստոսի 31-ին Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու մասին հունգարական իշխանությունների որոշումը և արդեն Ադրբեջանում Ալիևի կողմից Սաֆարովին ներելը մեծ աղմուկ էր բարձրացրել: Հայաստանի նախագահի գլխավորությամբ նույն օրը տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ նախագհի կողմից տրվեցին մի շարք հանձնարարականներ: Դրանից հետո Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ կասեցնում է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Սեպտեմբերի 1-ին Հունգարիայի հոգևոր առաջնորդ, Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի նախագահ Կարդինալ Փիթեր Էրդոն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայսց Կաթողիկոսին ուղղված գրությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու առնչությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան