Կակա. «Չհեռացա, որովհետև առաջարկներ չունեի»
«Ռեալի» բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպան Կական հաղորդել է, որ ամենևին էլ դեմ չէր` ամռանը փոխելու ակումբային գրանցումը:
«Ես չեմ ուզում ավելորդ բեռ լինել ակումբի համար: Չհեռացա միայն այն պատճառով, որ առաջարկներ չունեի»,- ասել է Կական բրազիլական «Globoesporte» թերթի թղթակցին:
Ֆուտբոլիստը ճշտել է նաև, որ ոչ «Միլանից», ոչ էլ ՊՍԺ-ից պաշտոնական առաջարկ չի ստացվել, և միայն ինչ-որ չինական ակումբ է հետաքրքրվել իր ծառայություններով:
«Ես չեմ սպասում, որ ինձ միանգամից կընդգրկեն «Ռեալի» հիմնական կազմում: Պարզապես ուզում եմ լինել այն ֆուտբոլիստների շարքում, ովքեր մրցակցում են հիմնական կազմում տեղի համար: Այնպիսի զգացում չունեմ, որ 30 տարեկանում ամեն ինչ սկսում եմ զրոյից այն բանից հետո, որ նվաճել եմ հնարավոր ամեն ինչ: Ինքս ինձ հարցնում եմ. «Լավ չի լինի՞ տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ ավելի հաճախ կկարողանամ խաղալ»: Իմ պատասխանն է` այո, և ես բաց եմ առաջարկների համար: Մոուրինյոյի հետ պրոֆեսիոնալ հարաբերություններ ունենք և փոխադարձ հարգանք: Պարզապես նա ավելի շատ այլ ֆուտբոլիստների է հավատում, քան ինձ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա